Wednesday, April 6, 2011

ԲԱՑ ԴԱՍ

 

 Անվտանգության խնդրի քննարկումը կրթական գործընթացում

           ԱՆՎՏԱՆԳ ԻՆՏԵՐՆԵՏ
    Դասի սկզբում խոսեցինք առցանց անվտանգության ապահովման, համացանցի առավելությունների և թերությունների մասին:
Երեխաների օգնությամբ ևս մեկ անգամ  նշեցինք  վնասակար ծրագրերի  և վիրուսների  ազդեցությունից  խուսափելու  մասին:
Համակարգչային անվտանգության խնդիրներն այսօր առավել արդիականներից են, քանի որ մենք ապրում ենք այսպես կոչված «տեղեկատվական հասարակությունում», որտեղ տեղեկատվությունն առաջնային կարևորություն ունի: Հետևաբար, տեղեկատվական անվտանգության համար պատասխանատվության հարցերը պետք է աշակերտների հետ անընդհատ քննարկման առարկա լինեն: Այդպիսի քննարկումներին, գիտելիքների փոխանակման համար, արժե ներգրավել երիտասարդների, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մեր օրերում նրանք շատ ավելի տեղեկացված են այդօրինակ խնդիրների մասին, քան ավագները:
Համակարգչային-տեղեկատվական անվտանգության ապահովման կարևորագույն կողմերից մեկը էթիկայի խնդիրն է: Պետք է հասկանալ նաև, որ բացարձակ պաշտպանությունը համացանցում և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում անհնար է: Դասի ընթացքում խոսեցինք նաև սոցիալական ցանցերի անհրաժեշտության մասին, և խաղերի միջոցով  երեխաների ներգրավումը համացանց:
Համացանցում ապահով լինելու համար, իմացե՛ք անվտանգության ռիսկերը և Ձեր ընտանիքի պաշտպանության ձևերը:
Բաց դասի նպատակը անվտանգ ինտերնետի ապահովումն է:
Դասը ներկայացնում  են 10-բ դասարանի աշակերտները ինֆորմատիկայի ուսուցչուհի
Անահիտ Բարխուդարյանի  օգնությամբ: 

 

No comments:

Post a Comment